«ՀայՎոթս»-ը Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությունն է, որը սկսվել է 2012 թ․-ին որպես շրջանային ծրագիր։ Այն անկողմնակալ նախաձեռնություն է կոչված հայկական համայնքին ընտրական գործընթացներին մասնակից դարձնելու։ «ՀայՎոթս»-ի հիմնական նպատակն է գրանցել և քաջալերել համայնքին մասնակցել ընտրություններին, ինչպես նաև ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունը հասանելի դարձնել համայնքին։ «ՀայՎոթս» նախաձեռնության հիմնական նպատակներն են՝
Արեւմտյան Ամերիկայի
Հայ Դատի Գրասենյակ
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը համայնքային քաղաքական կազմակերպություն է կոչված առաջ մղելու տեղի հայ համայնքին հուզող հարցերը։ Մեկ դարից ավել, Հայ դատի գրասենյակը կրթել, քաջալերել և ակտիվացրել է արևմտյան Ամերիկայում բնակվող հայ համայնքին՝ տարբեր ուղղություններով։
Իր Լոս Անջելեսյան կենտրոնակայանով, Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը վայելում է մի շարք մշակութային, սպորտային, բարեգործական ու երիտասարդական կազմակերպությունների աջակցությունը։ Գրասենյակը նաև սերտ համագործակցում է մի շարք ԶԼՄ-երի հետ, այդ թվում ԱՄՆ-ում ամենաընթերցված երկլեզու «Ասպարեզ» օրաթերթը։ Մասնաճյուղեր ունենալով ամբողջ Կալիֆորնիայի և արևմտյան Ամերիկայի այլ նահանգներով մեկ․ Հայ դատի գրասենյակը համագործակցում է Վաշինգտոնյան կենտրոնակայանի և Բոստոնում տեղակայված արևելյան Ամերիկայի հանձնախմբի հետ՝ առաջ մղելու ԱՄՆ-ում բնակվող համայնքին հուզող տարբեր հարցեր։ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը մասն է Հայ դատի գրասենյակների միջազգային ցանցի որոնք գործում են Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային Ամերիկայում, Միջին Աիևելքում, Հայաստանում ու Արցախում։