HyeVotes

ՄԵՐ ՄԱՍԻՆ

HyeVotes նախաձեռնությունը մեկնարկվել է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի Հանձնախմբի կողմից 2012թ.-ին որպես տարածաշրջանային, անկուսակցական նախաձեռնություն՝ համայնքի անդամներին ընտրական գործընթացում ներգրավելու նպատակով: HyeVotes-ի ջանքերը, համագործակցելով մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ուսանողական խմբերի և համայնքի անդամների ցանցի հետ, նպատակ ունեն գրանցել և խրախուսել համայնքին քվեարկել  ընտրություններին` միաժամանակ ծառայելով որպես ընտրողների տեղեկատվության աղբյուր: 

 

HyeVotes նախաձեռնության հիմնական նպատակներն են՝

Ավելացնել գրանցված ընտրողների թիվը:

Ստեղծել հանրային իրազեկում քաղաքացիական ներգրավվածության և ընտրական գործընթացի կարևորության վերաբերյալ:

Ընտրողներին տրամադրել համապարփակ և անկողմնակալ տեղեկատվություն մրցակիցների վերաբերյալ իրենց քվեաթերթիկների վրա:

Ընտրողներին տրամադրել համապարփակ և անկողմնակալ տեղեկատվություն մրցակիցների վերաբերյալ իրենց քվեաթերթիկների վրա:

«Մենք մեծամասնական իշխանություն չունենք. Մենք ունենք իշխանություն որը մասնակիցների մեծամասնությանն է»։

-Թոմաս Ջեֆերսոն

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA-WR)

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA-WR) հասարակական հարցերի հանրային կազմակերպություն է, որը նվիրված է ամերիկահայ համայնքին հուզող խնդիրների առաջ մղմանը:


Մոտավոր մի դար է ինչ Հայ Դատի Հանձնախումբը ծառայում է Արևմտյան Միացյալ Նահանգների հայ համայնքին՝ կրթելու, ոգևորելու եւ ակտիվացնելու համար այն տարբեր հարցերի շուրջ:

Իր գլխամասային գրասենյակով, որը գտնվում է Լոս Անջելես, Կալիֆորնիայում, Հայ Դատի Հանձնախումբը վայելում է լայնածավալ համայնքային աջակցություն՝ մի շարք մշակութային, կրթական, մարզական, բարեգործական և երիտասարդական կազմակերպությունների աջակցությունը: Դրանից բացի, Հայ Դատի Հանձնախումբը կապված է զանազան լրատվամիջոցների հետ, այդ թվում՝ Ամերիկայի մի քանի առաջատար հայկական մեդիա կազմակերպությունների և ԱՄՆ-ի ամենամեծ երկլեզու հայերեն օրաթերթի՝ «Ասպարեզ»-ի հետ:


Կալիֆորնիայի նահանգում և մեկ տասնյակից ավելի արևմտյան նահանգներում մասնաճյուղեր ունենալով` Հայ Դատի Հանձնախումբը աշխատում է Վաշինգտոնում գտնվող իր ազգային կենտրոնական շտաբի և Արևելյան շրջանի` Բոստոնում գտնվող իր քույր կենտրոնի և գործընկերոջ հետ, բարձրաձայնելու ամերիկահայերի մտահոգությունները: Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի Հանձնախմբի այս ջանքերին միանում են Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, Հայաստանում և Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Հայ Դատի Հանձնախմբերի համաշխարհային ցանցի մասնաճյուղերը: