HyeVotes

Լոս Անջելես

Փոստով Քվեարկություն

Բոլոր գրանցված ընտրողներին փոստով ուղարկվել է փոստային քվեարկության հասցեների հաստատման ծանուցագիր, թե ինչպես անվտանգ և ապահով կերպով քվեարկել նոյեմբերի 3-ի ընտրությունների ընթացքում։ 
 
Եթե Դուք վերջերս տեղափոխվել եք, ապա տրամադրեք նոր հասցեն՝ լրացնելով վերոնշյալ ծանուցագիրը և ուղարկելով փոստով նշված հասցեին։ 
 
Եթե Ձեր հասցեն չի փոխվել, ապա որևէ այլ բան քայլ հարկավոր չէ։ Սակայն մենք միշտ հորդորում ենք բոլորին ստուգելու իրենց գրացվածության տեղեկությունները հետևյալ հղումով։ 

Ձեր քվեաթերթիկը վերադարձնելու մի քանի տարբերակ կա։

  • Փոստով՝ հիշեք, որ նամականիշ անհրաժեշտ ՉԷ։
  • Անձամբ՝ փոստային քվեաթերթիկների տուփերի միջոցով։
  • Լոս Անջելես շրջանի ցանկացած ընտրատեղամասում։
  • Եթե Ձեր քվեաթերթիկի փոստային կնիքը մինչև ընտրությունների օրն է՝ ընբտրությունների օրը ներառյալ, և ստացվում է ընտրական հանձնաժողովի կողմից 17 օրվա ընթացքում, ապա Ձեր քվեարթերթիկը կանցնի համապատասխան ստուգման գորընթաց և կհաշվառվի։

Ստացեք անձնավորված SMS հաղորդագրություններ, էլ․ նամակներ և/կամ ավտոմատացված ձայնային հաղորդագրություններ Ձեր փոստային քվեաթերթիկի վերաբերյալ՝ գրանցվելով <<Where’s My Ballot>> ծառայությանը։ Ծառայությունը անվճար է և հասանելի բոլոր գրանցված ընտրողներին՝ տրամադրելով վերջին նորությունները, թե որ փուլում է գտնվում Ձեր քվեաթերթիկը։ 

 Գրանցվեք BALLOT TRAX Ծրագրին

Ընտրողները կրնան ստուգել իրենց քուէաթերթիկի կարգավիճակը` հաստատելու, թէ արդեօք այն ստացուած եւ բարձրացած է մեր Քուէարկութիւն Փոստի Կարգավիճակի Սարքի միջոցով

Լոս Անջելես շրջանը տրամադրում է ամբողջական ծառայություն և օգնություն 18 լեզուներով։ 

Ընտրական փաստաթղթերը այլ լեզվով պահանջելու համար խնդրում ենք զանգահարել 800-815-2666, այնուհետ ընտրելով 3-րդ տարբերակը. 

Լոս Անջելեսի շրջանը հասկանում է, որ տարիների ընթացքում Ձեր ստորագրությունը կարող է փոխվել։ Եթե Ձեր ստորագրությունը ընտրական ծրարի վրա  չի նույնականացվում ընտրողների գրանցման տվյալների շտեմարանում առկա ստորագրության հետ, ապա համապատասխան գերատեսչությունը Ձեզ կիրազեկի փոստի միջոցով՝ խնդրելով լրացնել և վերադարձնել ստորագրության հաստատման հայտարարագիրը։

Եթե Դուք վերադարձնեք փոստային ընտրաթերթիկը առաց ծրարի վրա ստորագրության՝ Լոս Անջելեսի շրջանը Ձեզ ետ կուղարկի <<չտորագրված քվեաթերթիկի հայտարարագիր>> խնդրելով Ձեր ստորագրությունը։ 

 

Ձեր ստորագրությունը պարտադիր է հաստատելու Ձեր ինքնությունը և հաշվառելու քվեաթերթիկը։ Ընտրությունների օրվանից Դուք ունեք առավելագույնը 28 օր ժամկետ վերադարձնելու սույն հայտարարագիրը որպեսզի Ձեր քվեաթերթիկը հաշվառվի։ 

 

Անձամբ Քվեարկություն

Ընտրատեղամասերի ընտրության վերջնականացումը ընթացքի մեջ է։ Հասցեները կհրապարակվեն հոկտեմբեր ամսին։ 

Ընտրատեղամասերի հասցեները նաև կհրապարակվեն <<Sample Ballot>>  գրքույկի մեջ՝ որը փոստովում կուղարկվի բոլոր գրանցված ընտրողներին ընտրություններին ընդառաջ։ 

Ընտրողները ունեն 11 օր՝ ընտրությունների օրը ներառյալ, անձամբ կատարելու իրենց քվեն Լոս Անջելես շրջանի ՑԱՆԿԱՑԱԾ ընտրատեղամասում։  

 
Որոշ ըտրատեղամասեր բաց կլինեն շաբաթ, հոկտեմբերի 24-ից։ Բոլոր ընտրատեղամասերը բաց կլինեն ուրբաթ, հոկտեմբերի 30-ից։ 
 
Ընտրատեղամասերը բաց կլինեն ամեն օր առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 19։00՝ վաղ ընտրության 10 օրերի ընթացքում։ Ընտրության իսկ օրը՝ նոյեմբերի 3-ին, ընտրատեղամասերը կգործեն առավոտյան 7։00-ից մինչև երեկոյան 20։00։ 

Ձեր առողջությունը և անվտանգությունը Լոս Անջելես շրջանի առաջնահերթությունն է։ Բոլոր ընտրատեղամասերը հետևելու են նահանգային և շրջանային առողջապահական գերատեսչությունների կանոններին, ինչպիսիք են՝

  • Ընտրողների կողմից դիմակների և ձեռնոցների կրումը /դիմակներն ու ձեռնոցները կտրամադրվեն ըստ անհրաժեշտության:
  • Ընտրական մեքենաների ախտահանում ամեն օգտագործումից հետո
  • 6 ոտք սոցիալական հեռավորության պահպանում
  • Աշխատակիցների կողմից դիմակների և ձեռնոցների կրում

Ընտրություների տեղամասերի ընտրության վերջնականացումը ընթացքի մեջ է։ Հասցեները կհրապարակվեն հոկտեմբեր ամսին։ 

Ավելի քան 300 տուփեր պիտի տեղադրվի Լոս Անջելոսում: 

Քվեաթերթիկ ուղարկելից առաջ, 

  • Տեղադրեք ձեր քվեարկած քվեաթերթիկը (ներ) ը Պաշտոնական վերադարձի ծրարի ներսում
  • Ապահովորեն կնքեք Պաշտոնական վերադարձի ծրարը
  • Ստորագրեք և թվագրեք Պաշտոնական վերադարձի ծրարի հետևը

Ինչպես ստուգել, եթե Ձեր քվեաթերթիկը ստացվել է և հաշվառվել

Ընտրողները կարող են ստուգել իրենց քվեաթերթիկի իրավիճակը՝ հաստատելու, որ այն ստացվել է և հաշվառվել հետևյալ հղմամբ։ Այս էջը հասանելի կը լինի քվեարկութիւնից 30 օր առաջ: